Խուզարկել են միայն Նարեկ Կարապետյանի աշխատասենյակը, ոչինչ չի հայտնաբերել. Դավիթ Ղազինյան

08 Հուլիսի 2025, 13:04

Քաղաքականություն

Իրավապահները ոչ մի օրենքով արգելված կամ այսպես ասած, ապացույց հանդիսացող բան չեն հայտնաբերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Հարցին՝ իրավապահները ՀԷՑ-ից դատարկ ձեռքերո՞վ են դուրս գալու, նա պատասխանել է.

«Այս պահին դատարկ ձեռքերով էին։ Իմ տեսածով ոչինչ չեն վերցրել։ Խուզարկություն իմ իմանալով եղել է միայն Նարեկ Կարապետյանի աշխատասենյակում։ Քննչական գործողությունները սկսվել են Նարեկ Կարապետյանի գալուց հետո»։

Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ուներ. «Եթե վախեցնելու խնդիր կա, իզուր ջանքեր են։ Ինքն իր խոսքը դեռևս կասի»:13:02

Հիմա եթերում