Փաշինյանը, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու, Սյունիքում ճանապարհ է տվել․ Կարապետյան
30 Հոկտեմբերի 2026, 13:33
«TRIPP-ի հետ կապված ամենակարևոր հարցը, որ մեր ժողովուրդը պետք է ֆիքսի, այն է, որ առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց»,- ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խաղաղության երաշխավորը ոչ թե Ադրբեջանն է, այլ տարածաշրջանային հավասարակշռությունը։
«Մեր խաղաղության երաշխավորը Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է, աշխարհի օրենքն է դա։ Նախագիծը կա, հիմա դեղերի օրենքն ենք առաջարկել, հետո գալու է, օրենքների շարքում լինելու է նաև այդ օրենքը»,- նշել է Կարապետյանը։