Արցախցիների ակցիան՝ Ազատության հրապարակում
12 Հուլիսի 2025, 18:05
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։