Սպասվում է անձրև

30 Հոկտեմբերի 2026, 09:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ 

Երևանում հոկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։