Նոր քաղաքական ուժ ստեղծելով՝ Սամվել Կարապետյանը փորձում է պետությանը զերծ պահել փլատակների տակ մնալուց. Արմեն Բաղդասարյան

17 Հուլիսի 2025, 20:10

Քաղաքականություն

Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է եկեղեցին գրոհելու հրաման տալ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ խոսելով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին:

«Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ մեջբերումներ է անում Սաղմոսից, բայց իրականում իր օգտագործած բառերից պարզ է դառնում, որ նա մեր ազգի թիվ մեկ սրբապիղծն է: Նորմալ մարդու համար դժվար է պատկերացնել, որ կարող է ինչ-որ մեկը աշխարհասփյուռ հայությանը համախմբած Հայ Առաքելական եկեղեցու վրա հրաման տալ և զենք ու զրահով փորձել գրոհել»,- նշել է վերլուծաբանը:

Անդրադառնալով եկեղեցուն աջակցություն հայտնած գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ Բաղդասարյանը նշել է.

«Երբ տղամարդուն դրսում ծեծում են, և նա դիմադրություն անգամ չի ցուցաբերում, գալիս է տուն և իր ներսի մաղձը թափում է ընտանիքի անդամների վրա: Այս դեպքում աշխատել է հենց այս սինդրոմը»:

Մանրամասները՝ տեսանյութում: