55-ամյա Մարինա Ավալյանը վերջին պահին չի նստել կործանված Ան-24 ինքնաթիռը և փրկվել է
24 Հուլիսի 2025, 16:35
Ռուսաստանի Ամուրի մարզում այսօր կործանված Ան-24 ինքնաթիռի ուղևորներից Մարինա Ավալյանը, ով Տինդայից է, հրաշքով փրկվել է։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կինը դեռևս գրանցված է ուղևորների ցուցակում, սակայն իրականում նա ինքնաթիռ չի նստել:
«Թոռնիկս հիվանդացավ, ես որոշեցի վերադառնալ։ Հիմա Տինդա եմ գնում գնացքով: Թոռնուհիս ինձ փրկեց…», — պատմել է նա լրագրողներին։
Ավիավթարի մասին նա իմացել է նորություններից։ Ավալյանը խոստովանել է, որ շոկի մեջ է՝ գիտակցելով, թե որքան մոտ է եղել մահվանը:
Հիշեցնենք, որ «Անգարա» ավիաընկերության Ան-24-ը, որն իրականացնում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթը, կործանվել էր տեղական ժամանակով ժամը 12:58-ին Տինդայում վայրէջք կատարելիս՝ երկրորդ շրջան մտնելուց հետո: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, և անձնակազմի 6 անդամ, ընդհանուր առմամբ՝ 49 մարդ: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։