Հայաստանի եռյակը` Եվրոպայի չեմպիոն

26 Հուլիսի 2025, 18:56

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1696 միավոր արդյունքով դարձել են հրաձգության «վազող թիրախ» մրցաձևի Եվրոպայի թիմային չեմպիոն։ Այս մասին հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 

Անհատական պայքարում  Արուսյակ Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Հիմա եթերում