Պետդումայում առաջարկում են միգրանտներին արգելել աշխատել տաքսի ծառայության ոլորտում
31 Հուլիսի 2025, 12:40
Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Միխայիլ Մատվեևն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում միգրանտների՝ տաքսի ծառայության ոլորտում աշխատելու արգելքը տարածել Ռուսաստանի ողջ տարածքի վրա։
Նա նշել է, որ նախաձեռնությունը չի վերաբերի այն օտարերկրացիներին, որոնք ստացել են ՌԴ քաղաքացիություն։
Տաքսի ոլորտում կկարողանան աշխատել նաև Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի քաղաքացիները, քանի որ այդ երկրները Եվրասիական տնտեսական միության անդամ են։