Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իշխանությունը կորցնելու վախի արդյունք է․ Ստեփան Դավթյան
02 Օգոստոսի 2025, 00:18
Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների շուրջ Alpha News-ը զրուցել է Հայաստանի մշակույթի վաստակավոր արտիստ Ստեփան Դավթյանի հետ։ Վերջինս կարծում է, որ Հայաստանում ոլորտ չկա, որտեղ աբսուրդ չլինի։
Նրա խոսքով՝ իշխանությունն այսօր հակապետական գործունեություն է ծավալում՝ հարձակվելով եկեղեցու դեմ։
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, իշխանությունը կորցնելու վախի արդյունք է»,- ասել է նա։
Դավթյանը համոզմունք է հայտնել, որ իշխանություններն առաջիկա ընտրություններին ձայների բավարար տոկոս չեն հավաքի՝ վերարտադրվելու համար։ «Կեղծել, իհարկե, կարող են, բայց ամեն հանցանք չէ, որ հեշտությամբ մարսվում է»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։