Իլիա Տոպուրիան չի համարձակվի կռվել ինձ հետ․ Արման Ծառուկյան

07 Օգոստոսի 2025, 17:20

Սպորտ

Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող խառը ոճի մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իլիա Տոպուրիան չի համարձակվի մենամարտել իր հետ՝ վախենալով կարիերայում առաջին պարտությունը կրելուց:

«Նա զգում է, որ կպարտվի մեր մենամարտում։ Նրա համար ավելի հեշտ կլինի ինձ գոտի տալ առանց կռվի և գնալ այլ կատեգորիայի կամ սպասել։ Նա գիտի, որ ես իր համար մեծ խնդիր եմ», — ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանը UFC-ի թեթև դիվիզիոնի վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը: Նրանից բարձր են միայն գործող չեմպիոն Տոպուրիան և ռուսաստանցի Իսլամ Մախաչևը, ով տեղափոխվել է կիսամիջին քաշային կարգ։

Հիմա եթերում