Միխայիլ Կալուգինը՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն

08 Օգոստոսի 2025, 11:50

Քաղաքականություն

Միխայիլ Ալեքսանդրի Կալուգինը նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ համապատասխան հրամանը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 1-ին։

Կալուգինը ծնվել է 1980 թվականին: 2002 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Այդ ժամանակվանից նա աշխատում է արտաքին գործերի նախարարության համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում։ 2016-2020թթ. նա արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտում ղեկավարել է BRICS-ին Ռուսաստանի մասնակցության հարցերը, իսկ 2020-2025թթ. զբաղեցրել Է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: