Հուսով եմ՝ այսօր կդնենք խաղաղության համաձայնագրի սկիզբը. ԱՄՆ պետքարտուղար

08 Օգոստոսի 2025, 10:48

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Ռայմոնդ Արոյոյի հետ զրույցում անդրադարձել է այսօր տեղի ունենալիք Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը։

Պետքարտուղարը հույս է հայտնել է, որ կդրվի խաղաղության համաձայնագրի սկիզբը:

«Ադրբեջանը և Հայաստանը. հուսով եմ՝ մենք այս շաբաթ՝ ուրբաթ օրը, այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։