Ուժեղ փոթորիկ Նովոռոսիյսկում և Գելենջիկում․ քամին հասնում է 37 մ/վ արագության

29 Նոյեմբերի 2026, 20:40

Տնտեսություն և Բիզնես

Նովոռոսիյսկում և Գելենջիկում մոլեգնում է ուժգին փոթորիկ. քամու արագությունը հասնում է վայրկյանում 37 մետրի։ Ուժեղ պոռթկումները տապալում են ծառերը, պոկում գովազդային վահանակներն ու վնասում էլեկտրահաղորդման գծերը։ Նովոռոսիյսկում արդեն գրանցվել է էլեկտրամատակարարման վթարային 11 անջատում։

Պատկան մարմինների կանխատեսումների համաձայն՝ Սև ծովի ափամերձ շրջաններում ուժգին քամիներով ուղեկցվող անբարենպաստ եղանակը կպահպանվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։