Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ նոր հակառուսական դաշինք

14 Օգոստոսի 2025, 12:10

(Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունն՝ առանց Ռուսաստանի և Իրանի շահերը հաշվի առնելու)

«Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վաշինգտոնյան հանդիպումից հետո որոշել են հրաժարվել «աշխարհաքաղաքական արգելակներից»։ Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մեկնի Ղրղզստան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։ ՀՀ կառավարական պատվիրակությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի կառավարությունում Փաշինյանի բացակայությունը բացատրել են նրանով, որ նա արձակուրդում է։ Օգոստոսի 8-ին նա նույնպես արձակուրդում էր, բայց դա չխանգարեց նրան մեկնել Վաշինգտոն և այնտեղ Ալիևին միջանցք հանձնել։

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նրա որոշմամբ Ադրբեջանը ներկայացված չի եղել ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Սանկտ Պետերբուրգում։

Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն ու Ալիևը կարծում են, որ Ռուսաստանն ու Իրանն արդեն պարտվել են տարածաշրջանային կոմունիկացիաների, և ընդհանրապես տարածաշրջանի համար պայքարում, և այդ պատճառով արդեն կարելի է բացահայտորեն սաբոտաժի ենթարկել ցանկացած ձևաչափի մասնակցությունը, որտեղ ներկայացված կլինեն Ռուսաստանը և Իրանը։ Վաշինգտոնում «Ալիևի երազանքի փաստաթուղթը» ստորագրելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը կուժեղացնեն իրենց հակառուսական և հակաիրանական հռետորաբանությունն ու գործողությունները՝ կարծելով, որ իրենք խաղից դուրս են թողել և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Կասպից ծովի համար պայքարում։

Մեր աչքի առաջ ձևավորվում է տարածաշրջանային դաշինք, որի մասին ամերիկացի դիվանագետ Լուիս Բոնոն խոսել էր դեռ 2023 թվականին։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների օրերին (2023 թվականի մայիս) ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն հայտարարել էր. «ԱՄՆ-ը ձգտում է, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ ապահովել կոլեկտիվ անվտանգություն տարածաշրջանում»։
Ու որպեսզի «ապահովեն անվտանգությունը տարածաշրջանում», Վաշինգտոնն արդեն վերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները՝ չեղարկելով Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որը թույլ չէր տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին։ Բաքուն կլինի այն խոյը, որով ԱՄՆ-ը մտադիր է հարվածել Իրանին և Ռուսաստանին։ Չնայած դրանից առաջ, ակնհայտորեն, ամերիկյան զենքով զինվելով և իր բանակը թուրքական բանակի կառույցներին ինտեգրելով, Ալիևը կարող է առաջին հարվածը հասցնել Հայաստանին։
Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է «ընկերոջը զանգահարելու հնարավորություն»՝ երկրների միջև իրավիճակի սրման դեպքում, որը ևս չի օգնի։

Ի վերջո, մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, Հայաստանին, Ռուսաստանին և Իրանին պատերազմ հայտարարելն է։

Մտածե՛ք այդ մասին․․․»։