Հայ աշակերտները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում

22 Օգոստոսի 2025, 15:00

Կրթություն

Հայ աշակերտները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում:

Օլիմպիադային 60 երկրի 288 աշակերտ է մասնակցել: Հայաստանի թիմից արծաթե մեդալների են արժանացել Էմիլ Մուշեղյանն ու Գոռ Հասրաթյանը, բրոնզե մեդալի՝ Նարեկ Գալստյանը, իսկ գովասանագրերի՝ Վահե Մկրտչյանն ու Նատալի Մարգարյանը։