Հայկական գինիները ամրապնդվում են ռուսական շուկայում․ Մոսկվայում անցկացվել է հայկական գինիների համտեսում-ցուցահանդես

17 Հուլիսի 2023, 20:53

Մշակույթ

Հուլիսի 14-16-ը Մոսկվայի ВДНХ-ի «Հայաստան» տաղավարում անցկացվել է հայկական գինիների և կոնյակների համտեսում-ցուցահանդես։ Սա ամենամյա ցուցահանդես է, և այս անգամ հայկական խմիչքների լայն տեսականին ներկայացրել են դիստրիբյուտորական խոշոր 5 ընկերություններ։

Մասնակիցները նկատում են, որ չնայած հայկական գինիների բարձր որակին, այն ռուսական շուկայում դեռ մասսայական ճանաչում և սպառում չունի, ինչպես կոնյակը։ Փառատոնի կազմակերպիչների գնահատականով՝ ռուսական շուկայում հետզհետե ավելանում է ոչ միայն հետաքրքրությունը հայկական գինիների նկատմամբ, այլև հայկական նոր արտադրողների ներկայացվածությունը։ Այս տարի փառատոնն ավելի քան 1500 այցելու է ունեցել։

Հիմա եթերում