Թայվանում թայֆունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 500-ը՝ տուժել
24 Հոկտեմբերի 2026, 13:33
Թայվանում մոլեգնած «Չամպի» թայֆունը մարդկային զոհի և հարյուրավոր տուժածների պատճառ է դարձել։ Կղզու Արտակարգ իրավիճակների կենտրոնական օպերատիվ շտաբի տվյալներով՝ հորդառատ անձրևների և ուժեղ քամու հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 500-ը՝ տուժել։ Պինտուն շրջանի ափին գտնվող տղամարդուն հզոր ալիքը քշել է։
Մյուս տուժածները տարբեր վնասվածքներ են ստացել ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև փոթորկի ուժգնության հետևանքով ընկած գովազդային վահանակների ու ծառերի պատճառով։