Արման Ծառուկյանի հետ գրեփլինգի գոտեմարտ անցկացնելու հրավեր եմ ստացել․ Գամրոտ

30 Օգոստոսի 2025, 15:15

Սպորտ

UFC-ի մարտիկ Մատեուշ Գամրոտը սոցցանցերում հայտարարել է, որ ստացել է առաջարկ՝ դառնալու Արման Ծառուկյանի մրցակիցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Ծառուկյանը սեպտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 18 մրցաշարում կանցկացնի գրեփլինգի գոտեմարտ:

«Ինձ կրկին առաջարկեցին գրեփլինգի գոտեմարտ անցկացնել Արմանի հետ։ Մարդիկ ուզում են տեսնել մեր մրցակցությունը։ Բայց ինձ թվում է, որ մենք նախ պետք է մենամարտենք UFC-ում»,- գրել է Գամրոտը: