Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի․ Աննա Գրիգորյան
02 Սեպտեմբերի 2025, 20:48
Այս փոքր խմբակը շարունակում է պնդել, որ Արցախի հարցը փակված է ու գոյություն չունի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հատկապես Արցախի ամբողջական օկուպացիայից հետո այս օրը տարբեր զգացմունքներ ենք ունենում։ Սկսում ենք վերապրել ու հիշել այն օրերը, երբ անկախ Արցախ ունեինք, և առերեսվել այն իրողության հետ, որն այսօր ունենք։ Այս փոքր խմբակը շարունակում է պնդել, որ Արցախի հարցը փակված է ու գոյություն չունի, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կարծում է՝ Արցախը մեր հայրենիքն է և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հայրենիքի մասին պետք է մտածել ու պայքարել։
«Իմ սերունդը դա չի մոռացել, չի մոռանա ու մեր երեխաներն էլ չեն մոռանա»,- նշել է Գրիգորյանը։