Բեռլինում ժամանակավոր ինստալյացիան հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

13 Սեպտեմբերի 2025, 21:20

Մշակույթ

Բեռլինի «Ահաբեկչության տեղագրություն» թանգարանում, որը նվիրված է նացիստական ռեժիմի հանցագործություններին, հայտնվել է անմոռուկի պատկերի ինստալյացիա և հայերեն մակագրություն՝ «Հիշում ենք սեպտեմբերյան օրերը»։

1918 թ. սեպտեմբերին, ադրբեջանական ուժերի աջակցությամբ թուրքական «Իսլամի բանակ»-ի կողմից Բաքուն գրավելուց հետո սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր։ Տարբեր գնահատականներով՝ զոհվել է 10 000-30 000 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական են դարձել։ Այս իրադարձությունները վերջ դրեցին Բաքվի հայ համայնքին։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս ակցիան խորհրդանշական է՝ հաշվի առնելով դրա անցկացման վայրը՝ թանգարան, որը պատմում է համաշխարհային պատմության ողբերգական իրադարձություն ճանաչված Հոլոքոստի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից, այն շարունակում է հերքվել պաշտոնական Անկարայի կողմից։