Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ քաղցկեղի դեմ բուժում է ստանում

22 Սեպտեմբերի 2025, 16:50

Հայեր

«Россия сегодня» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ բուժվում է քաղցկեղից, իսկ նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դեռևս կոմայի մեջ է։

«Հաճույքով կգրեի, որ ամեն ինչ լավ է, բայց երբեք չեմ փորձում ստել։ Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես բուժվում եմ քաղցկեղից։ Շուտով ինձ կտեսնեք կեղծամով։ Միասին կընտրենք, թե որն է ինձ ավելի համապատասխանում»,- գրել է նա՝ պատասխանելով իր բաժանորդներից մեկի հաղորդագրությանը։

Ավելի վաղ Սիմոնյանը հայտնել է, որ ծանր հիվանդ է և կվիրահատվի: Սեպտեմբերի 9-ին նա հայտնել է, որ դուրս է եկել նարկոզից և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացել և աղոթել են իր համար։ Ավելի ուշ մեդիամենեջերը հայտնել է, որ վիրահատությունից հետո տանն է և բուժում է ստանալու։

Հիմա եթերում