Էդիսիա. առաջին հայկական գյուղը Ստավրոպոլի երկրամասում
21 Հուլիսի 2023, 09:25
KubanArm մեդիա խումբը «Նուռ. անցյալի ակունքները» նախագծի շրջանակներում ներկայացրել է եզակի մոնոէթնիկ Էդիսիա գյուղը։
Գյուղը գտնվում է Կուրսկի շրջանում՝ Ստավրոպոլի կենտրոնից 330 կմ հեռավորության վրա։ Էդիսիայի բնակչությունը կազմում է 6000 մարդ։
Էդիսիան առաջին հայկական գյուղն է, որը գտնվում է Ստավրոպոլի երկրամասի տարածքում։ Գյուղապետը Սուրեն Սարգսյանն է: