Իտալացի լրագրողները հիացած են Հայաստանի մշակութային ժառանգությամբ
27 Սեպտեմբերի 2025, 17:00
Իտալական «Nonewsmagazine» պարբերականը Հայաստանին նվիրված հոդված է հրապարակել՝ այն անվանելով «փոքր երկիր՝ մեծ մշակութային ժառանգությամբ»։ Հեղինակների կարծիքով՝ Հայաստանով ճանապարհորդելը նման է բացօթյա թանգարանով զբոսանքի, որտեղ հնագույն ճարտարապետությունը, գեղատեսիլ բնությունն ու հոգևոր խորությունը ստեղծում են անմոռանալի տպավորություն։
Լրագրողները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս անպայման այցելել հայկական քրիստոնեության հոգևոր կենտրոն ՝ Էջմիածին, ինչպես նաև հայտնի վանքերը՝ Գեղարդ, Հաղպատ, Սանահին, Խոր Վիրապ և Նորավանք: Հատուկ ուշադրություն է դարձվել Արենիի քարանձավին, որը համարվում է աշխարհի հնագույն գինեգործարանը:


