Երբ ընդդիմությունը չքվեարկի, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
29 Նոյեմբերի 2026, 14:14
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ։
«Փաշինյանը Պետրոսի եթերում երկու անգամ նախանձելի ինքնավստահությամբ հայտարարեց, որ ընդդիմությունը կքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին։ Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի. երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ»,– գրել է Կարապետյանը։