Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ կուսակցական կոմիտեի շենք դարձավ, ապա վերականգնվեց

21 Հուլիսի 2023, 13:05

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքի հայկական եկեղեցիները:

Առաջին փայտաշեն հայկական եկեղեցին Ստավրոպոլում կառուցվել է 1810 թվականին։ Երկրորդ եկեղեցին քարաշեն է և կառուցվել է 1881 թվականին։ 1920-ական թթ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թանկարժեք իրերը առգրավվել են, իսկ 1967 թվականին շենքը պայթեցրել են։

Նրա տեղում կառուցվել է Հոկտեմբերյան շրջանային կուսակցական կոմիտեի շենքը։ 21-րդ դարում տաճարը վերականգնվել է նոր հասցեով՝ Վոյտիկա փողոցում։ Եկեղեցու խաչի և գմբեթների օծման արարողությունը տեղի է ունեցել 2009թ.: