Փարիզում այսօր նոր բողոքի ակցիաների երթուղու երկայնքով կփակվի մետրոյի ավելի քան 40 կայարան
31 Հոկտեմբերի 2026, 14:10
Փարիզում սպասվող բողոքի ակցիաների պատճառով մետրոյի 40-ից ավելի կայարաններ չեն գործի։ Այս մասին հայտնել է Փարիզի հասարակական տրանսպորտի ինքնավար օպերատորը՝ RATP-ն։
«Ոստիկանության պրեֆեկտուրայի պահանջով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայարանները շաբաթ օրը կփակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փակվող կայարաններից շատերը գտնվում են Փարիզի կենտրոնում։ Դրանցից մի քանիսն արդեն չեն գործում, մյուսները կփակվեն օրվա ընթացքում։
Այսօր Ֆրանսիայում արդեն երրորդ շաբաթ օրը շարունակ զանգվածային ցույցեր կանցկացվեն։ Դրանց միանալու կոչեր են հնչեցրել ինչպես արհմիությունները, այնպես էլ «դեղին ժիլետների» շարժման ներկայացուցիչները։