Ռուսաստանը չի վախենում և պատրաստ է Եվրոպայի դեմ պատերազմին. Բենիամին Մաթևոսյան

03 Հոկտեմբերի 2025, 15:18

Քաղաքականություն

Եթե Եվրոպայում ասում են, որ իրենք Ռուսաստանի հետ պատերազմ են ակնկալում, Ռուսաստանը չի վախենում այդ պատերազմից և պատրաստ է: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Եվրոպական մայրցամաքում ռուսական բանակն ամենամարտունակ բանակն է»,- ասել է քաղաքագետը:

Քաղաքագետը համեմատել է ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստի հետ՝ նշելով. «ԱՄՆ-ն ու Եվրոպան, որոնք ձգտում են ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին, կարող էին ռազմական գործողություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ: Ինչո՞ւ չգնացին այդ քայլին: Իրենք վստահ էին, որ եթե ՌԴ-ի դեմ պատերազմական գործողություններ սկսեին, ՌԴ-ն ատոմային զենք կարող էր կիրառել: Այսինքն՝ ռազմական բալանսը թույլ տվեց խուսափել պատերազմից, այն դեպքում, երբ մենք իրողություններն այնպես ենք ընկալում, որ ինչքան թուլանանք, այնքան ավելի շատ կլինի խաղաղության հնարավորությունը»:

Մանրամասները տեսանյութում: