Վառ բնապատկերներից մինչև գինու փառատոններ. հիմա լավագույն ժամանակն է Հայաստան այցելելու համար. Luxurylifestylemag

07 Հոկտեմբերի 2025, 00:10

Մշակույթ

Բրիտանական «Luxurylifestylemag» պարբերականը նշել է հինգ պատճառ՝ Հայաստանն աշնանային ճանապարհորդությունների ցանկում ավելացնելու համար։ Դրանք են՝ Օդապարիկների փառատոնը, «Արենի» գինու փառատոնը, գեղատեսիլ լանդշաֆտները, պատմությունը, մշակույթը և տեղական ուտեստները։

«Հայաստանը թաքնված գանձ է, որն առաջարկում է վառ բնապատկերներ, մաքուր օդ, մշակույթի, պատմության և բնության հարուստ համադրություն՝ միջնադարյան ամրոցներից մինչև լեռնային արահետներ»,- նշում է պարբերականը: