«Ես միակն եմ, ով կարող է հաղթել Տոպուրիային թեթև քաշային կարգում». Արման Ծառուկյան
09 Հոկտեմբերի 2025, 16:48
Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը վստահ է, որ նա միակ մարտիկն է, ով կարող է հաղթել դիվիզիոնի չեմպիոն Իլիա Տոպուրիային:
«Փեդին ոչ մի կերպ չի կարող հաղթել Իլիային։ Առայժմ ես միակն եմ, ով կարող է հաղթել Տոպուրիային մեր դիվիզիոնում… և բոլորը դա գիտեն: Նույնիսկ UFC-ում դա գիտեն, դրա համար փորձում են հնարավորինս ակտիվ խթանել այն», — ասել է նա:
Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել Չարլզ Օլիվեյրայի դեմ 2024 թվականի ապրիլին՝ UFC 300 մրցաշարում: Այս մենամարտն ավարտվել է հօգուտ Արմանի՝ մրցավարների առանձին որոշմամբ։ Նրա ակտիվում 22 հաղթանակ և 3 պարտություն կա։
Տոպուրիան վերջին մենամարտն անցկացրել է Չարլզ Օլիվեյրայի դեմ այս տարվա հունիսին՝ UFC 317 մրցաշարում: Այդ մենամարտում Իլիան առաջին ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել և նվաճել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: