Կարմիր բանակի զինծառայող Սումբատ Կաչկանյանի աճյունը վերահուղարկավորվել է Գագրայում

24 Հուլիսի 2023, 12:38

Հայեր

Գագրայի մերձակա Բագրիփստա գյուղում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված Կարմիր բանակի զինվոր, Կարմիր դրոշի շքանշանակիր Սումբատ Կաչկանյանի աճյունը վերահուղարկավորելու հանդիսավոր արարողությունը։

Այս մասին հայտնում է Աբխազիայի հայ համայնքը իր տելեգրամյան ալիքում։

Սումբատ Կաչկանյանը ԻԼ-2 գրոհային ինքնաթիռի օդաչու էր։