Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է. խոսնակ

20 Հոկտեմբերի 2025, 19:44

Քաղաքականություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելիս՝ նրա ինքնազգացողությունը վատացել է․ ճնշումը բարձրացել, շտապօգնության մեքենա են կանչել։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Լիլիթ Աղեկյանը։

«Թեև նախկինում չեմ նկատել, որ նման խնդիր պարոն Ղուկասյանն ունեցած լինի՝ բայց նրանք կարող են մարդու նման իրավիճակի հասցնել»,- ասել է նա։

Հիմա եթերում