Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ կաշառք պահանջելու մեջ․ փաստաբան
20 Հոկտեմբերի 2025, 20:38
Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ կաշառք պահանջելու մեջ, լրագրողներին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Տարածված հատվածական ձայնագրությունում որեւէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ իբր կաշառք է պահանջել, պարոն Ղուկասյանը հերքել է որեւէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու մասին։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին եւ դրա օրինականացման վճարներին։ Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետեւ Գյումրիում դրա ժամկետը ավարտվել է»,- ասել է փաստաբանը։