Կարեն Թորոսյանն արժանացել է The Best Chef Awards մրցանակի
02 Նոյեմբերի 2025, 18:49
Բելգիահայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը հերթական անգամ արժանացել է The Best Chef Awards-2025 մրցանակին:
Նա ստացել է World Class՝ համաշխարհային կարգի կարգավիճակ, որը շնորհվում է նրանց, ովքեր հավաքել են առավելագույն միավորների 40%-ը կամ ավելին։
Կարեն Թորոսյանը «Bozar» ռեստորանի շեֆ խոհարարն է։ Ռեստորանը գտնվում է Բրյուսելի Գեղարվեստի պալատի
պատմական շենքում:
Հաստատությունն ունի «Michelin»-ի երկու աստղ, նախկինում ստացել է 17/20 գնահատականը Gault et Millau-ի գաստրոնոմիական ուղեցույցից և ընդգրկվել է բրիտանական հայտնի «2024 թվականի աշխարհի 50 լավագույն ռեստորաններ» վարկանիշի «51-100» ընդլայնված ցուցակում: