Դատարանը մեկ ամսով կալանավորեց Կաթողիկոսի եղբորորդուն
03 Նոյեմբերի 2025, 20:20
Դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։