Եվս երկու ակումբ հետաքրքրվում է Արսեն Զախարյանի ծառայություններով

27 Հուլիսի 2023, 14:15

Սպորտ

Спорт-Экспресс-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին «Ստրասբուրգն» ու «Ջենոան» բանակցություններ են սկսել «Դինամոյի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու վերաբերյալ։

Ֆրանսիական ակումբը, ինչպես նաև «Լացիոն», որի հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էին իտալական լրատվամիջոցները, մինչ այժմ ամենաակտիվն են։ Սակայն տրանսֆերի գումարի վերաբերյալ բոլոր առաջարկները չեն գոհացնում «Դինամոյին», որն ակնկալում է կիսապաշտպանի համար մոտ 15 միլիոն եվրո ստանալ։

20-ամյա Զախարյանն իր կարիերայի ընթացքում «Դինամոյի» կազմում անցկացրած 86 խաղում դարձել է 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։