«Լացիոն» ու «Դինամոն» համաձայնության են հասել Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցում

24 Հուլիսի 2023, 23:04

Սպորտ

Մոսկվայի «Դինամոն» ու Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոն» համաձայնության են հասել 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում։ Այս մասին հաղորդում է Gianlucadimarzio.com-ը։

Տրանսֆերի գումարը կկազմի 10 միլիոն եվրո, նախատեսված է նաեւ 4 միլիոն եվրո բոնուս։

Ավելի վաղ, ռուսական մամուլը գրել էր, որ Արսեն Զախարյանին ձեռք բերելու մտադրություն ունի հոլանդական «Ֆեյենորդը», որը նրա տրանսֆերի համար առաջարկել է 8 միլիոն եվրո, սակայն «Դինամոն» տրանսֆերից ակնկալում է 15 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։