Կարեն Թորոսյանը՝ «Gault&Millau 2025»-ի վարկածով տարվա շեֆ-խոհարար
12 Նոյեմբերի 2025, 23:15
Բելգիահայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը ֆրանսիական «Gault&Millau»-ի կողմից ստացել է հեղինակավոր «Chef of the Year 2025» մրցանակը:
Նրա «Bozar» ռեստորանը, որը գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանի պատմական շենքում, 20-ից հավաքել է 17,5 միավոր, իսկ ինքը՝ Թորոսյանը, ով արդեն արժանացել է Michelin-ի երկու աստղի, այժմ իր ձեռքբերումներին կարող է ավելացնել տարվա շեֆ-խոհարար տիտղոսը։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Brussels Expo»-ում, որտեղ հավաքվել էին ավելի քան 2000 շեֆ-խոհարարներ, լրագրողներ և ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ։