Դիմակավորված անձինք ձերբակալել են հաղորդավար Նարեկ Սամսոնյանին

13 Նոյեմբերի 2025, 09:25

Քաղաքականություն

Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տուն: Բնակարանի խուզարկությունից հետո նրանք ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Լրագրող Լիա Սարգսյանն էլ գրում է. «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից: 

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք:

Հիմա եթերում