Եթե Փաշինյանը կարողանար խաղաղություն բերել, 44-օրյա պատերազմը չէր լինի. հարցում Քաջարանում
14 Նոյեմբերի 2025, 20:15
Քաջարանում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են երկրում խաղաղություն հաստատելու հնարավորության մասին։
«Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար խաղաղություն բերել, 44-օրյա պատերազմը չէր լինի, այդքան զոհեր չէինք ունենա, և ինքն էլ չէր գնա զոհվածների առաջ խոնարհվելու»,- ասել է բնակիչներից մեկը։
Քաջարանցիները թերահավատ են, թե խաղաղություն կհաստատվի։ «Փաշինյանը խաղաղություն չի բերելու, քանի որ թուրքը խաղաղություն չի տալիս»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաջարանցի էլ նշել է, որ խաղաղություն բերողը հենց քաղաքացին է. «Խաղաղությունը ես եմ բերում՝ ավտոմատը ձեռքիս։ Եթե ես կարողանամ ինձ պաշտպանել, խաղաղություն կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։