Գոռ Մինասյանը՝ Իսլամական համերաշխության խաղերի հաղթող
14 Նոյեմբերի 2025, 20:30
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտված Իսլամական համերաշխության խաղերում Բահրեյնի հավաքականը ներկայացնող հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրն ու աշխարհի քառակի փոխչեմպիոնը երկամարտում ցույց է տվել 460 կգ (213 + 247) արդյունք՝ սահմանելով Ասիայի նոր ռեկորդ թե՛ պոկումում, թե՛ երկամարտի ընդհանուր հաշվարկում։
31-ամյա Մինասյանը ոսկու համար պայքարում հաղթել է Իրաքի ներկայացուցիչ Ալի Ռուբայավիին (458 կգ՝ 212 + 246) և Իրանի ներկայացուցիչ Ռեզա Հասանպուրին (425 կգ՝ 182 + 243)։