Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի. Սևակ Խաչատրյան
16 Նոյեմբերի 2025, 11:43
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում ժամը 8:00-ին բացվել է 47 ընտրատեղամաս (23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում)։ Մեկնարկել են ավագանու ընտրությունները։
«Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ իրենք գնում են բացարձակ հաղթանակի։
Խաչատրյանը հայտարարել է, որ չի վախենում, որ հաղթանակի դեպքում իր դեմ քրգործ կհարուցեն։
«Մենք հնարավոր կոալիցնիաների հարց չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպում չենք ունեցել։ Եթե բացարձակ հաղթանակ չլինի, մենք համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, որը «Հաղթանակ» դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել նրան»,- ընդգծել է Խաչատրյանը։