Թրամփը մոտ ժամանակներս ակնկալում է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ
28 Հոկտեմբերի 2026, 10:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Ուկրաինայի հարցով կարգավորման հարցում զգալի առաջընթացի մասին և հավելել, որ մոտ ժամանակներս ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում։ Շուտով հանդիպում կկազմակերպվի։ Ես կարծում եմ՝ հսկայական առաջընթաց կա»,- հայտարարել Է Թրամփը Տեխաս նահանգից վերադառնալուց հետո Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ում հետ է նախատեսվում հանդիպումը, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ»։