Ռուս-իրանական հարաբերությունները ռազմավարական են. Աբբաս Արաղչի
19 Նոյեմբերի 2025, 19:32
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։
Նա նշել է, որ Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։
«Այդ երկրներից որոշների հետ մենք ռազմավարական հարաբերություններ ենք կառուցել։ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերություն են։ Անցած տարի երկու երկրների նախագահները ստորագրել են ռազմավարական գործընկերության համար 20-ամյա երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։ Իրանի և Ռուսաստանի միջև իրականացվում է սերտ քաղաքական, տնտեսական և միջազգային փոխանակում»,- ընդգծել է Արաղչին: