Արման Ծառուկյանը պատրաստվում է Դեն Հուքերի հետ մենամարտին
22 Նոյեմբերի 2025, 23:03
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կկայանա UFC Fight Night 265 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը կլինի ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Արման Ծառուկյանի և թեթև քաշային կարգի վարկանիշի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Դեն Հուքերի մենամարտը։
Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի ապրիլին UFC 300 մրցաշարում, որտեղ հաղթել էր Չարլզ Օլիվեյրային մրցավարների առանձին որոշմամբ։ Նա ունի 22 հաղթանակ և երեք պարտություն։