Նստացույց՝ ի աջակցություն միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի

24 Նոյեմբերի 2025, 12:18

Քաղաքականություն

Նստացույց է սկսվել՝ ի աջակցություն միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի: Այս մասին հայտնում է 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը, որը արդարադատության նախարարության մոտ նստացույց է սկսել։

«Ակցիան իրականցնում եմ, քանի որ հանրությունը լռում է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, մասնավորապես մեր արվեստի բնագավառի, մշակույթի բնագավառի գործիչների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների և հատկապես կին պատգամավորների և նաև կին լրագրողների ուշադրությունը, որովհետև էս խնդրի առաջ էսօր կանգնած է Լիդիա Մանթաշյանը, հաջորդը կարող է լինել յուրաքանչյուր ոք ձեզանից»,- հայտնել է նա:

Հիմա եթերում