Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանին մրցակցող ադրբեջանական կուսակցություն Հայաստանում

27 Նոյեմբերի 2025, 12:30

(Կրկնվում է նախկին իշխանության կատարած սխալը)

«Մեր աչքի առաջ ձևավորվում է Հայաստանի ադրբեջանական կուսակցությունը։ Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների մի խումբ երկօրյա այց է կատարել Ադրբեջան։

Այսպես կոչված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի ներկայացուցիչները՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, հանդիպել են ադրբեջանցի գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսքանդարլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ, ինչպես նաև հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Ադրբեջանից վերադառնալուն պես «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները ոչ միայն մամուլի ասուլիս են հրավիրել և ներկայացրել «այցի արդյունքները», այլև հասցրել են հայտարարել, որ «հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ կա՛մ օտարերկրյա գործակալ է, կա՛մ քաղաքական ապուշ»:

Ավելին, «փորձագետները», հանդես գալով որպես Հիքմեթ Հաջիևի յուրօրինակ «ռետրանսլյատոր», փոխանցել են նրա ուղերձն այն մասին, թե իբր Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է (չնայած ադրբեջանական բյուջեում նախատեսված պաշտպանական ռեկորդային ծախսերը վկայում են այլ միտումի մասին. 2026 թվականին Ադրբեջանում պաշտպանության և անվտանգության ծախսերը կանխատեսվում են 8.7 միլիարդ մանաթի չափով ($5,12 մլրդ ընթացիկ փոխարժեքով), ինչը 3.8%-ով ավելի է 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ)։

Տեղեկատվական դաշտ նորից դուրս է բերվել նաև Թուրքիայի հետ առավելագույն ինտեգրման (այնպիսի ինտեգրում, որը չի տարբերվում կլանումից) կողմնակից Ժիրայր Լիպարիտյանը։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լիպարիտյանը փորձել է բոլորին համոզել, որ Թուրքիան և Ադրբեջանը գործնականում Հայաստանի բարեկամներն են, իսկ Ռուսաստանն, անշուշտ, Հայաստանի բարեկամը չէ։ Ընդ որում, Լիպարիտյանը չի խոսել այն մասին, որ իրականում Հայաստանը Թուրքիայի կողմից օկուպացված չէ միայն այն պատճառով, որ «ռուսական անվտանգության անձրևանոցը»՝ ՀԱՊԿ-ի և 1997 թվականի բարեկամության պայմանագրի տեսքով, ինչպես նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան շարունակում են կատարել իրենց գործառույթները։

Նույնիսկ մի կողմ թողնենք այն փաստը, որ, օրինակ, ՀՀ-ում ադրբեջանական քարոզչության ֆոնին Ադրբեջանին հաջողվել է լոբբինգի միջոցով ապահովել «Արևմտյան Ադրբեջանը և Զանգեզուրի միջանցքը» գրքի հրատարակումը հեղինակավոր բրիտանական Cambridge Scholar Publishing հրատարակչության կողմից, և ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկնում է նախորդ իշխանության սխալը, որը կարծում էր, թե «Հայաստանի ողջ քաղաքացիական հասարակությունն իրենց գրպանում է»։ Սակայն 2018 թվականը ցույց տվեց, որ «այդ մարդիկ ծառայում են միայն մեկ կենտրոնի», և այն չի գտնվում Բաղրամյան 26-ում կամ, ինչպես այսօր, Կառավարական շենքում։

Քաղաքականապես անհեռատես է ենթադրել, որ մի իրավիճակում, երբ բոլոր կարմիր գծերը ջնջված են, իսկ հեղինակությունները ոչնչացվում են, հայկական իշխանության մեջ ինչ-որ մեկը կարող է ֆինանսներով գերազանցել Թուրքիայի և Ադրբեջանի պոտենցիալ առաջարկը… Մեր աչքի առաջ ձևավորվում է Հայաստանի ադրբեջանական կուսակցությունը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։