Միասնական աղոթք է հնչել կալանավորված հոգևորականների և քաղբանտարկյալների համար

27 Նոյեմբերի 2025, 21:47

Քաղաքականություն

Այսօր միասնական աղոթք է հնչել Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։ Աղոթքը նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։

Միասնական աղոթքից հետո իր խոսքում Ապարանի Սուրբ Խաչի հոգևոր սպասավոր Հայկ քահանա Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ եկեղեցին առաջին անգամ չէ անցնում այսպիսի դժվարությունների միջով, միշտ էլ այդպիսի շրջաններ եղել են, բայց երանելի են այն մարդիկ, որոնք այդ ընթացքում հալածվել են, բայց հաղթահարել են։