Կարատեիստ Սուրեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

30 Նոյեմբերի 2025, 19:00

Սպորտ

Հայ կարատեիստ Սուրեն Հարությունյանը (75 կգ) Հայաստանին բերել է պատմության մեջ առաջին մեդալը WKF վարկածով աշխարհի առաջնություններում։

Կահիրեում ընթացող Աշխարհի առաջնությունում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում 2:0 հաշվով հաղթելով ամերիկացի Սքոթ Թոմասին: