Թուրքիայում հայկական եկեղեցու վերականգնման համար հատկացվել է 1,4 մլն դոլար
03 Դեկտեմբերի 2025, 10:00
Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում սկսվել են շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման աշխատանքները: Վերանորոգումը սկսվել է 2024 թվականին։ Այս մասին հայտնել է Dialogorg.ru-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Սա քաղաքում վերականգնման ենթակա երկրորդ հայկական կառույցն է. ավելի վաղ վերականգնվել էր Սուրբ Կիրակոս եկեղեցին: Սուրբ Սարգսի վերակառուցման նախագիծը, որը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից, նախատեսում է ոչ միայն վերանորոգման աշխատանքներ, այլև արհեստանոցների, կոնֆերանս դահլիճների և ցուցահանդեսային տարածքի ստեղծում: Դրա իրականացման համար հատկացվել է 60 մլն լիրա (մոտ 1,4 մլն դոլար)։ Ֆինանսավորումը տրամադրել են Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը և Դիարբեքիրի քաղաքապետարանը:
Նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն ընդգծել է, որ հայկական եկեղեցու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանի մշակութային բազմազանության մեջ: