Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերության աճի ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը
15 Հոկտեմբերի 2026, 00:15
2026 թվականի հունվար-օգոստոսին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,3%-ով։ Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտից։
Աճի ցուցանիշով առաջատարը Ղրղզստանն է՝ 8,8%-ով։ Երկրորդ տեղում Հայաստանն է, որտեղ արդյունաբերությունն աճել է 7,4%-ով։ Աճը պայմանավորված է եղել հանքարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների արտադրության և մետալուրգիայի ոլորտների զարգացմամբ, մասնավորապես՝ փայլաթիթեղի և մոլիբդենի համաձուլվածքների արտադրությամբ։
Միևնույն ժամանակ, ծխախոտի և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում գրանցվել է որոշակի անկում։